Նախկին պաշտոնյա. Վարչակազմի խորհրդականները մտահոգված են Թրամփի մտավոր ունակություններով
Վարչակազմի խորհրդականները մտահոգված են նախագահ Դոնալդ Թրամփի մտավոր ունակություններով։ Այս մասին CNN-ին տված հարցազրույցում ասել է երկրի ներքին անվտանգության նախարարության նախկին պաշտոնյա Մայլզ Թեյլորը:
«Համացանցը ողողված է Դոնալդ Թրամփի իսկապես զվարճալի արտահայտություններից մեմերով, որոնք ցույց են տալիս ոչ բարձր մտավոր ունակություններ: Այս մասին հաճախ է խոսվում: Այս մասին ամեն օր է խոսվում: Նախագահի ամենամոտ խորհրդականներից ոմանք չեն կարծում, թե նրա խելքը կբավարարի իրական գործ կատարելու համար: Մենք գալիս էինք ժողովների, նստում էինք՝ փորձելով, որպեսզի ձեր ծնոտը չկախվի մինչեւ հատակ, քանի որ դուք փորձում եք նախագահին ներկայացնել գաղտնի տեղեկատվություն սպառնալիքների մասին եւ տեղեկատվություն, որը նա պետք է հաշվի առնի, իսկ նա չի կարող կենտրոնանալ դրա վրա»:
Թեյլորը ով այս շաբաթվա սկզբին ասել էր, որ պաշտպանում է դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենին, հավելել է, թե ինքը «գրեթե երբեք չի տեսել», որ Թրամփը փաստաթուղթ կարդա, «սակայն նա իսկապես սիրում էր լուսանկարներ: «Նա սիրում էր լուսանկարներ, եւ լինում էին շատ դեպքեր, երբ մենք ստիպված էինք գնալ նախագահի մոտ, եւ մենք գիտեինք, որ նրան ինչ-որ բան համոզելու լավագույն միջոցը լավ լուսանկար ցույց տալն է»:
Ի պատասխան՝ նախագահը Թեյլորին անվանել է «նախկին դժգոհ աշխատակից, որին ես չեմ ճանաչում»: Նախկին պաշտոնյան պատասխանել է համացանցում տեղադրելով Օվալաձեւ սենյակում Թրամփի հետ իր լուսանկարը: