Զիդանի որդին հանդիպում է Ասենսիոյի նախկին ընկերուհու հետ
Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի որդին՝ Լուկա Զիդանը, հանդիպում է Արքայական ակումբի ֆուտբոլիստ Մարկո Ասենսիոյի նախկին ընկերուհու՝ մոդել Մարինա Մունտաների հետ:
The Sun-ի տեղեկություններով՝ Զիդանի որդին և նրա ընկերուհին հանգիստն անցկացնում են Իբիցայում, որտեղ Լուկա Զիդանը Մարինա Մունտաներին ծանոթացրել է իր ընտանիքի հետ:
Հիշեցնենք, որ Լուկա Զիդանը հանդես էր գալիս «Ռեալի» երիտասարդական թիմում: Այժմ ֆուտբոլիստը գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում: