«Լոռին» պայմանագիր է կնքել Պանամայի հավաքականի կիսապաշտպանի հետ
Վանաձորի «Լոռի» է տեղափոխվել Պանամայի հավաքականի կիսապաշտպան Ալեքսանդր Մորենո Մանուել Վարգասը, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
29-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել պանամական «Տաուրո», «Կորիլյո», «Սան Ֆրանցիսկո», «Կոստա դել Էստե» թիմերում։
Պանամայի ազգային հավաքականում անցկացրել է 9 հանդիպում, որի ընթացքում հասցրել է կրել նաեւ ավագի թեւկապը։
«Տաուրո» թիմի կազմում Վարգասը մասնակցել է նաեւ ԿՈՆԿԱԿԱՖ Չեմպիոնների լիգային։
Վարգասի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր։