«Անվերջ գեղեցկություն»․ Սիլվի Բարկովայի նոր լուսանկարը
Դերասանուհի Սիլվի Բարկովան նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է նուրբ ու հմայիչ կերպարում։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Սիլվին կրում է բաց երանգի կարճ զգեստ, ջինսե բաճկոն։ Նա արձակել է ուղիղ հարդարված վարսերն ու նախընրել քնքուշ շպար։ Հրապարակմանը կից երիտասարդ դերասանուհին ռուսերեն լեզվով կատարել է հետեւյալ գրառումը․ «Եթե երեկվա օրն ինչ-որ սխալի պատճառով կորել է, ապա մի կորցրեք այս օրը՝ հիշելով այդ մասին»։ Հետեւորդները անմասն չեն մնացել եւ բազմաթիվ հաճոյախոսություններ են հղել նրան՝ գրելով․ «Անվերջ գեղեցկություն», «Գեղեցկուհի», «Հրաշք դերասանուհի»։
Ավելի վաղ հրապարակված կադրերում Սիլվին արձակել էր մազերն ու նուրբ շպարով էր։ «Կարոտս մի բուռ բազմապատկվել, հարյուրապատկվել, կատաղած ծովի պես` հորդում է, գնում Հայաստան աշխարհս: Ինձ չի ենթարկվում, ու ոչ էլ` խղճում: Կամակոր երեխայի պես անընդհատ նույն բանն է կրկնում` տուն եմ ուզում... կարոտել եմ քեզ, Երեւանս, Հայաստանս` տունս»,- մեկնաբանություններում գրել էր նա։