Կումանը տրանսֆերային պահանջ է ներկայացրել «Բարսելոնայի» ղեկավարությանը
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում մտադիր է ուժեղացնել ակումբի կիսապաշտպանությունը:
Կումանը «Բարսելոնայի» ղեկավարությունից պահանջել է ձեռք բերել Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» և Հոլանդիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ջորջինո Վեյնալդումին:
Նշվում է, որ Կումանը կապ է հաստատել 29-ամյա ֆուտբոլիստի հետ, որի հետ աշխատել է Հոլանդիայի հավաքականում, և խնդրել է նրան նոր պայմանագիր չկնքել «Լիվերպուլի» հետ:
Վեյնալդումի պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:
Պրեմյեր լիգայի ավարտված մրցաշրջանում Վեյնալդումը մասնակցել է 37 հանդիպման, խփել 4 գոլ: