«Ամառ չտեսած». Մարիամ Ալեքսանյանի լուսանկարը Վանաձորից
Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացրելով իր հմայիչ կերպարը։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Մարիամը սպիտակ հագուստ է կրում։ Նա արձակել է մազերն ու բաց գույնի գլխարկ է կրում։ Կերպարն ամբողջացնում է բնական շպարը։ «Ամառ չտեսած։ Դուք լա՞վ եք: Վանաձորում այնքան ցուրտ է, որ մենք ձմեռային հագուստով ենք: Նկարահանումները անցնում են շատ ուրախ, երջանիկ, անմոռանալի: Բայց ցուրտը իրանը ասում է»,- գրել է նա։
Օրերս հրապարակված լուսանկարում դերասանուհին բաց գույնի բլուզ էր կրում, շագանակագույն պիջակ։ Մարիամը հավաքել էր վարսերը, քնքուշ շպարով է։ Նրա կերպարն ամբողջացնում էին գլխաշորն ու արեւային ոճային ակնոցը։ Հրապարակմանը կից Մարիամ Ալեքսանյանը գրառում չէր կատարել։