Արսեն Եղիազարյանը տեղափոխվել է «Լոռի»
Հայաստանի Մ21 հավաքականի ֆուտբոլիստ Արսեն Եղիազարյանը տեղափոխվել է «Լոռի», տեղեկացնում է վանաձորյան ակումբի մամուլի ծառայությունը:
Եղիազարյանը «Ուրարտուի» /«Բանանց»/ սան է, որտեղ հանդես է եկել երկար տարիներ։
«Ուրարտու»-2-ի կազմում մասնակցել է 50 հանդիպման, դարձել 6 գոլի եւ 1 գոլային փոխանցման հեղինակ։
Խաղացել է Հայաստանի Մ16, Մ17, Մ18 հավաքականներում։ Հայաստանի Մ19 հավաքականի կազմում, ավագի թեւկապով, մասնակցել է Մ19 ՈՒԵՖԱ Եվրոյին, որի ընթացքում գրավել է Իսպանիայի հավաքականի դարպասը։
Ընդհանուր առմամբ Մ19 հավաքականում անցկացրել է 15 հանդիպում։
Արսեն Եղիազարյանի հետ կնքվել է պայմանագիր 1+2 ֆորմատով։