Ադրբեջանի գլխավոր օրենքով գողի սպանությունից հետո քրեական աշխարհը նախապատրաստվում է պատերազմի
Սվերդլովսկի շրջանի հանցագործ աշխարհը պատերազմի է պատրաստվել Ադրբեջանի գլխավոր օրենքով գող Նադիր Սալիֆովի սպանությունից հետո. վերջինս քրեական աշխարհում հայտնի է որպես Լոտու Գուլի: Այս մասին հայտնում է URA.RU-ն՝ հղում անելով իրավապահ մարմիններում առկա աղբյուրին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Գուլիի ազդեցությունն այս շրջանում մեծ էր, ուստի նրա մահից հետո կսկսվի գողերի իշխանափոխություն: Միևնույն ժամանակ, զրուցակիցը նշել է, որ դրանք 90-ականների պատերազմների պես չեն լինի:
Այնուամենայնիվ, օրենքով գող Ռովշան Ջանիևի (Լենքորանսկի) մարդիկ, որ նրա սպանությունից հետո հայտնվել են Գուլիի վերահսկողության տակ, այժմ սպասում են նոր տիրոջ:
Գուլիի դիրքին այժմ հավակնում են երեք հեղինակավոր օրենքով գողեր՝ 47-ամյա Գեորգի Աքոևը (Գիա Սվերդլովսկի)՝ Ռուսաստանի հանցաշխարհի սպանված առաջնորդ Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) եղբորորդու եղբորորդին: 65-ամյա Ավթանդիլ Կոբեշավիձեն (Ավթո), որն այժմ բնակվում է Ուկրաինայում, և 39-ամյա Ախմեդ Դոմբաևը (Ախմեդ Շալինսկի):