Նանա Կվամե Անտվին վերադարձել է «Լոռի»
Գանացի պաշտպան Նանա Կվամե Անտվին վերադարձել է Վանաձորի «Լոռի»: Այս մասին տեղեկացնում է «Լոռիի» մամուլի ծառայությունը:
20-ամյա եզրայինը «Լոռիում» հանդես էր եկել 2018/19 թթ․ մրցաշրջանում, որից հետո վարձավճարով տեղափոխվել էր ֆրանսիական «Լիլ»։
«Լիլի» երկրորդ թիմի կազմում նախորդ մրցաշրջանում Անտվին մասնակցել է 10 հանդիպման:
«Լոռիի» կազմում 2018/19 թթ․ մրցաշրջանում Նանան մասնակցել է 33 խաղի, դարձել մեկ գոլի եւ երկու գոլային փոխանցման հեղինակ։
Ֆրանսիա մեկնելուց առաջ «Լոռի» ՖԱ ղեկավարությունը որոշել էր ամրագրել խաղային 2-րդ համարը Անտվիի պատվին, որով նա հանդես կգա առաջիկա մրցաշրջանում։