ԵՄ-ն բանակցություններ է վարել CureVac-ի հետ՝ կորոնավիրուսի 225 միլիոն չափաբաժին պատվաստանյութ ձեռք բերելու վերաբերյալ
Եվրահանձնաժողովը հինգշաբթի հայտարարել է, որ ավարտել է գերմանական դեղագործական CureVac ընկերության ի հետ COVID-19-ի 225 միլիոն չափաբաժին պատվաստանյութ ձեռք բերելու վերաբերյալ նախնական բանակցությունները, հայտնում է Reuters-ը:
«Այսօր մենք ավարտեցինք եվրոպական CureVac ընկերության հետ բանակցությունները` կորոնավիրուսի դեմ արդյունավետ պատվաստանյութ գտնելու հնարավորությունները մեծացնելու մասին»,- ասել է առողջապահության հարցերով եվրահանձնակատար Ստելլա Կիրյակիդուն:
ԵՄ-ն այժմ կսկսի բանակցություններ վարել ընկերության հետ պայմանագիր կնքելու վերաբերյալ՝ ԵՄ-ի անդամ բոլոր 27 երկրներին հնարավոր պատվաստանյութի մատակարարումն ապահովելու համար, եթե պատվաստանյութի անվտանգությունն ու արդյունավետությունն ապացուցվի։