Մոսկվայում ավելի քան 1500 օբյեկտների ականապատման մասին ահազանգեր են ստացվել
Մոսկվայում ավելի քան 1500 օբյեկտների ականապատման մասին ահազանգեր են ստացվել, հաղորդում է Ինտերֆաքսը:
«Մեկ ժամվա ընթացքում սպառնալիքներ են ստացվել Մոսկվայի մետրոյի եւ պետական ծառայություններ տրամադրող կենտրոնների, ինչպես նաեւ ավելի քան 90 դատարանների ու ավելի քան 750 հյուրանոցների ականապատման մասին»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Հաղորդվել է նաեւ մի քանի ավտոկայարանում, 350 առեւտրի կենտրոններում եւ մի քանի տասնյակ բուժհաստատություններում ականապատման մասին:
Ստուգումների ընթացքում ռումբ ոչ մի տեղ չեն հայտնաբերել:
Ռուսաստանում նման զանգվածային ահազանգեր են ստացվում անցած տարվա նոյեմբերի 28-ից: Մինչեւ կորոնավիրուսի բռնկումը Պետերբուրգում եւ Մոսկվայում նման սպառնալիքներով ստուգումներ էին անցկացվում գրեթե ամեն օր: