Չինաստանը հայտնել է ԱՄՆ-ի հետ առեւտրային բանակցություններ անցկացնելու պայմանավորվածություն ձեռք բերելու մասին
Չինաստանը եւ ԱՄՆ-ը պայմանավորվել են առեւտրային բանակցություններ անցկացնել «առաջիկա օրերին»՝ 1-ին փուլի առեւտրային գործարքի առաջընթացը գնահատելու համար փետրվարից ուժի մեջ մտնելուց վեց ամիս անց, հայտնել է Չինաստանի առեւտրի նախարարությունը, հայտնում է Reuters-ը:
Նախարարության մամուլի քարտուղար Գաո Ֆենը հայտարարությունն արել է ամենշաբաթյա առցանց ճեպազրույցի ընթացքում:
Սակայն Ֆենը այլ մանրամասներ չի ներկայացրել:
Ավելի վաղ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Մարկ Մեյդոուզը հայտարարել էր, որ երկրների միջեւ նոր բարձր մակարդակի առեւտրային բանակցություններ նախատեսված չեն: Չնայած երկու կողմերն էլ կապի մեջ են համաձայնագրի առաջին փուլի իրականացման շուրջ:
ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային համաձայնագիրը ձեռք է բերվել հունվարի 15-ին եւ դիտարկվում է որպես երկար տնտեսական դիմակայության մեջ գտնվող աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների միջեւ հարաբերությունների մեծ առաջխաղացում։
Սակայն վերջին ժամանակներս երկրների միջեւ հարաբերությունները կրկին վատացել էին՝ կորոնավիրուսի համավարակի եւ Չինաստանի կողմից Հոնկոնգի ազգային անվտանգության օրենքի ընդունման հետ կապված։