Իրանը 2 նոր հրթիռ է ներկայացրել, որոնք անվանվել են ի պատիվ Սուլեյմանիի եւ Ալ-Մուհանդիսի
Իրանը 2 նոր հրթիռ է ներկայացրել, որոնք անվանվել են ի պատիվ ԱՄՆ նախագահի հրամանով սպանված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սուլեյմանիի եւ Մոբիլիզացման ստորաբաժանում հակաահաբեկչական խմբավորման երկրորդ հրամանատար Աբու Մահդի Ալ-Մուհանդիսի, հաղորդում է Tasnim-ը:
«Տառապյալ հաջ Ղասեմ Սուլեյմանի» «երկիր-երկիր» բալիստիկ հրթիռի խոցման հեռավորությունը հասնում է 1400 կմ-ի, իսկ «Տառապյալ Աբու Մահդի Ալ-Մուհանդիսի» խոցման հեռավորությունը՝ 1000 կմ-ի: