ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Երևանում
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, օգոստոսի 19-ին Երևան քաղաքի Նաիրի Զարյան փողոցի մի սրճարանի տարածքում հայտնաբերել և ՔՈ գլխավոր վարչություն բերման են ենթարկել 39-ամյա Գևորգ Գ.-ին, որը 2019 թ. դեկտեմբերի 30-ից Բաշկորտոստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում է ՌԴ քրեական օրենսգրքի 210.1-րդ հոդվածի (Հանցավոր միջավայրում բարձրագույն դիրք զբաղեցնելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է Գլխավոր դատախազություն, ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և հետախուզումը նախաձեռնողին: