Հայաստանն ու Բրազիլիան ունեն հարաբերությունների խորացման մեծ ներուժ. դեսպանը հանդիպել է Բոլսոնարուին
Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպան Արման Հակոբյանը «Պալասիու դու Պլանալտու» նախագահական պալատում իր հավատարմագրերն է հանձնել ԲԴՀ նախագահ Ժաիր Բոլսոնարուին:
Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո կայացել է Արման Հակոբյանի և Ժաիր Բոլսոնարուի զրույցը, որին ներկա են եղել նաև ԱԳ նախարար Էրնեստու Արաուժուն, ԱԳՆ միջազգային հարաբերությունների հարցերով գլխավոր քարտուղար Օտավիու Բրանդելլին, ԱԳՆ և նախագահի աշխատակազմերի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:
Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ զրուցակիցները համաձայնել են, որ առկա է զգալի ներուժ և ընդգծել են դրա լիարժեք իրացման կարևորությունը: Նախագահ Բոլսոնարուն գովեստով է խոսել նաև Բրազիլիայի հայ համայնքի մասին և նշել, որ այն կարող է լուրջ խթան հանդիսանալ երկու երկրների հետագա մերձեցման համար
Դեսպան Հակոբյանը նաև գրառում է կատարել նախագահական պալատի պատվո հյուրերի գրքում: