Օբաման նախազգուշացրել է Թրամփի վերընտրման դեպքում ժողովրդավարության համար սպառնալիքի մասին
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման չորեքշաբթի քննադատել է պետության գործող ղեկավար Դոնալդ Թրամփին՝ հայտարարելով, որ Թրամփն իր զբաղեցրած պաշտոնին բացարձակապես չհամապատասխանող թեկնածու է, հայտնում է Reuters-ը։
Դեմոկրատական կուսակցության ազգային համաժողովի ժամանակ Օբաման նաեւ հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում Ջոզեֆ Բայդենի ընտրությունն անհրաժեշտ է ամերիկյան ժողովրդավարության պահպանման տեսակետից։
«Նա ոչ մի հետաքրքրություն չի դրսեւորել աշխատանքին, ոչ մի հետաքրքրություն փոխըմբռնման որոնմանը, ոչ մի հետաքրքրություն իր գրասենյակի զարմանալի ուժի օգտագործմանը, որ իրենից ու իր բարեկամներից բացի, օգնի որեւէ մեկին»,- շեշտել է ԱՄՆ նախկին նախագահը։
Բարաք Օբաման նաեւ Դոնալդ Թրամփին մեղադրել 170 հազար ամերիկացիների մահվան մեջ, որոնք մահացել են կորոնավիրուսի հետեւանքով, ռեցեսիայի հետեւանքների պատճառով միլիոնավոր աշխատատեղեր կորցնելու եւ երկրի ժողովրդավարական սկզբունքների նվազեցման մեջ՝ ինչպես պետության ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։
Ի պատասխան՝ Թրամփը գլխագրով գրառում է կատարել Twitter-ում՝ հայտարարելով, որ Օբաման Բայդենի թեկնածությանն աջակցելու մասին որոշել է միայն այն բանից հետո, երբ նրա մրցակից դեմոկրատները հրաժարվել են խոսել այն մասին, որ Օբաման նրա թեկնածության կապակցությամբ կասկածներ է ունեցել։