Գերմանիայում կորոնավիրուսի պատճառով 4-օրյա աշխատանքային շաբաթվա կանցնեն
Գերմանիայի աշխատանքի նախարարության ղեկավար Հուբերտուս Հայլը վստահ է, որ 4-օրյա աշխատանքային շաբաթվա անցումը կօգնի հաղթահարել կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով առաջացած ճգնաժամը, գրում է Sueddeutsche Zeitung-ը:
Նա կարծիք է հայտնել, որ աշխատանքային շաբաթվա կրճատումը լավագույն միջոցն է ՝ հաղթահարելու ճգնաժամը: Սակայն Գերմանիայի տնտեսական հետազոտությունների ինստիտուտի նախագահ Մարսել Ֆրանտցշերը կարծում է, որ 4-օրյա աշխատանքյաին շաբաթը հնարավոր է, սակայն առանց աշխատավարձի փոխհատուցման:
Այս տարվա երկրորդ եռամսյակում երկրի ՀՆԱ-ն նվազել է 10,1 տոկոսով: Հուլիսին գործազրկության մակարդակը հասել է 6,4 տոկոսի: