«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ. Կումանն ինձ ոչինչ չտվեց որպես մարզիչ
Անգլիական «Ուոթֆորդի» իսպանացի կիսապաշտպան Ժերար Դեուլոֆեուն անդրադարձել է կատալոնական «Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանին, որի հետ նա 2016/17թթ. մրցաշրջանում աշխատել է «Էվերտոնում»:
«Իմ փորձից քիչ բան կարող եմ ասել Կումանի մասին: Նա՝ որպես մարզիչ, ոչինչ չտվեց ինձ: Ես երջանիկ չէի և խնդրեցի թույլ տալ ինձ տեղափոխվել «Միլան»: Տեսնենք, թե ինչ նրա մոտ կստացվի «Նոու Կամպում»,- Դեուլոֆեուի խոսքը մեջբերում է Cataluna Radio-ն:
Հիշեցնենք, որ Ժերար Դեուլոֆեուն «Բարսելոնայի» սան է և 2011-2015-ը հանդես է եկել կատալոնացիների գլխավոր թիմում: