Թուրքիայում սպանվել է հանցավոր աշխարհում հայտնի ադրբեջանցի հեղինակությունը
Թուրքիայում սպանել են Ադրբեջանի հանցավոր խմբերից մեկի պարագլուխ Նադիր Սալիֆովին: Այս մասին տեղեկացնում է Anadolu գործակալությունը:
Պարբերականի տեղեկացմամբ՝ սպանությունը տեղի է ունեցել Անթալիայի հյուրանոցներից մեկի ռեստորանում: Հայտնի է դարձել, որ կրակել են հանցավոր աշխարհում հայտնի հեղինակություն Նադիր Սալիֆովի գլխին: Նա իրեն սպանողի հետ ընթրելիս է եղել:
Անթալիայի մայրուղում իրավապահ մարմինները ձերբակալել են կասկածյալին: