Չեմպիոնների լիգա. Կիսաեզրափակիչի լավագույն ֆուտբոլիստի թեկնածուները
ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի լավագույն ֆուտբոլիստի 4 թեկնածուներին:
Լավագույնի կոչման համար կպայքարեն Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստներ Ռոբերտ Լևանդովսկին ու Սերժ Գնաբրին և ֆրանսիական ՊՍԺ-ի ներկայացուցիչներ Նեյմարն ու Անխել Դի Մարիան: Հաղթողը հայտնի կդառնա քվեարկության արդյունքում:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հանդիպելու են «Բավարիան» ու ՊՍԺ-ն: Հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 23-ին Լիսաբոնում։