ԱՄՆ-ն ՌԴ-ի ու Չինաստանի դեմ պատժամիջոցներ կսահմանի, եթե հանդես գան Իրանի նկատմամբ ՄԱԿ պատժամիջոցների դեմ․ Պոմպեո
ԱՄՆ-ն առանց վարանելու պատժամիջոցներ կսահմանի ցանկացած պետության դեմ, որը հանդես կգա Իրանի նկատմամբ ՄԱԿ կրկնակի պատժամիջոցներ կիրառելու երկրի ջանքերի դեմ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Fox News հեռուստաալիքի Special Report ծրագրի եթերում։
«Երբ մենք տեսանք, թե ինչպես է որեւիցե երկիր խախտում մեր ընթացիկ պատժամիջոցները, ընթացիկ ամերիկյան պատժամիջոցները, մենք յուրաքանչյուր երկրի պատասխանատվության կոչ արեցինք։ Նույնը կանենք նաեւ ՄԱԿ Անվտանգության խորհրդի ավելի ընդարձակ պատժամիջոցների դեպքում»,- ասել է Պոմպեոն՝ ի պատասխան հաղորդավարի այն հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի եւ Չինաստանի դեմ, եթե դեմ հանդես գան Իրանի նկատմամբ պատժամիջոցների ռեժիմին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր օգտվել Թեհրանի դեմ ՄԱԿ պատժամիջոցների միակողմանի վերականգնման մասին վիճելի դրույթից Իրանի նախագահի այն հայտարարությունից հետո, որ ԱՄՆ-ն նվաստացուցիչ պարտություն է կրել Թեհրանի դեմ զենքի էմբարգոն երկարաձգելու իր ձգտման մեջ։
Դրանից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուրբաթ հայտարարել էր, որ Ռուսաստանն ամբողջությամբ հավատարիմ է իրանական միջուկային ծրագրի կարգավորման ՀՀԳԾ-ին։ Պուտինն առաջարկել էր ամենամոտ ժամանակ անցկացնել ՄԱԿ ԱԽ մշտական անդամ պետությունների ղեկավարների առցանց հանդիպում՝ Գերմանիայի եւ Իրանի առաջնորդների մասնակցությամբ իրավիճակի սրումից խուսափելու համար։
Սպասվում է, որ Պոմպեոն միջուկային գործարքը զգալիորեն չպահպանելու ապացույցներ կներկայացնի։ Իրանը չի հերքում գործարքի որոշ պայմանների խախտումները, բայց հայտարարում է, որ իր գործողությունները հրահրվել են ԱՄՆ հեռանալով եւ Թրամփի վարչակազմի կողմից պատժամիջոցների կրկնակի սահմանմամբ։
Օբամայի վարչակազմի մտահղացմամբ, որը բանակցություններ էր վարում, Միացյալ Նահանգները կամ խորհրդի ցանկացած այլ մշտական անդամ կարող էր օգտագործել իր վետոն, որ արգելափակեր պատժամիջոցները հանել շարունակելը։ Տեսականորեն դա բերելու էր պատժամիջոցների կրկնակի սահմանման։
Բայց խորհրդի որեւիցե այլ անդամ կաջակցի՞ ԱՄՆ գործողությանը՝ հարցը բաց է։ ՄԱԿ որոշ փորձագետներ կարծում են, որ մյուսները ուղղակի կանտեսեն ամերիկացիներին, ինչի հետեւանքով Թրամփի վարչակազմը կհայտնվի մի վիճակում, որում, հավանաբար, ստիպված կլինի ներկայացնել պատժամիջոցների մեղմացումը երկարաձգելու իր բանաձեւը՝ դրա վրա վետո կիրառելու միակ նպատակով։