«Ռեալի» հարձակվողը կամուսնանա երկրորդ անգամ (Լուսանկարներ)
Մադրիդի «Ռեալի» սերբ հարձակվող Լուկա Յովիչը կամուսնանա երկրորդ անգամ, հաղորդում է The Sun-ը:
22-ամյա ֆուտբոլիստը ծովափում ամուսնության առաջարկ է արել սերբ 29-ամյա մոդել Սոֆի Միոլևիչին: Զույգն այս պահին երեխայի է սպասում:
Յովիչը 2019-ին Ֆրանկֆուրտի «Այնտրախտից» է տեղափոխվել «Ռեալ», որի կազմում անցկացրել է 22 խաղ և խփլ 2 գոլ: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Արքայական ակումբը մտադիր է բաժանվել սերբ հարձակվողից: