ԱՄՆ-ն կասեցրել է Հոնկոնգի հետ արտահանձնման մասին պայմանագիրը
ԱՄՆ-ն կասեցրել է Հոնկոնգի հետ արտահանձնման մասին պայմանագիրը․ Չինաստանի կողմից Հոնկոնգի ազգային անվտանգության մասին օրենքի ընդունումից հետո սա Պեկինի վրա ճնշում գործադրելու վերջին քայլն է, հայտնում է BBC-ն։
Սա ԱՄՆ-ի եւ Հոնկոնգի միջեւ կասեցված երկկողմ պայմանագրերից միայն մեկն է։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսին կասեցրել էր նաեւ արտոնյալ առեւտրի եւ Հոնկոնգի դիվանագիտական կարգավիճակի մասին պայմանագրերի գործողությունը։
Չինաստանն առայժմ չի մեկնաբանել պայմանագրերի վերջին կասեցումները։
ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի քարտուղար Մորգան Օրթագուսի հայտարարության համաձայն՝ կասեցված պայմանագրերը վերաբերում են փախստական հանցագործներին հանձնելուն, դատապարտված անձանց փոխանցելուն, ինչպես նաեւ նավերի միջազգային շահագործումից ստացվող եկամուտներին։
Ավելի վաղ Հոնկոնգի հետ արտահանձնման մասին պայմանագրերը կասեցրել էին նաեւ Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Ավստրալիան։