ԿԳՄՍ նախարարը վարչապետին է ներկայացրել բուհերի հոգաբարձուների խորհուրդների «արտախորհրդարանական» անդամների, որոնց հնարավոր կլինի լիարժեք վերահսկել. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է.
«Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ վերջապես հաստատվել են Հայաստանի չորս պետական բուհերի հոգաբարձուների խորհուրդների կազմերը: Այս առումով տարաբնույթ կարծիքներ ու գնահատականներ կան փորձագիտական շրջանակների կողմից, այդ թվում՝ կապված ժամկետների, օրենսդրության և բուհերի կանոնադրությունների հետ համապատասխանության և այլ հարցերի հետ:
Ինչ վերաբերում է բուն խորհուրդներին, ապա դրանց կազմերի հպանցիկ ծանոթությունն անգամ ի ցույց է դնում դրանց ընդգծված քաղաքականացվածությունը:
Նախկին իշխանությունների հասցեին մշտապես մեղադրանքներ են հնչել, թե նրանք բուհերը քաղաքականացրել են, կամ, այլ կերպ ասած, «հհկականացրել» են: Ներկայիս իշխանությունները ևս գնում են այդ ճանապարհով, սակայն ոչ պատգամավորներ ընդգրկելու ճանապարհով:
Բանն այն է, որ «Փաստ» թերթի տեղեկություններով, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը չի վստահում իր թիմի խորհրդարանական բլոկին և լիազոր մարմնի կողմից վարչապետին է առաջադրել հոգաբարձուների խորհրդի «արտախորհրդարանական» անդամների, որոնց հնարավոր կլինի լիարժեք վերահսկել և բուհերի ռեկտորներ անցկացնել իր համար ցանկալի թեկնածուների»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: