Ժերար Պիկեն առաջարկ է ստացել Անգլիայից
Անգլիական «Ֆուլհեմը» ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Ժերար Պիկեին եւ առաջարկ է արել նրան, հաղորդում է Sport.es-ը։
Կատալոնական ակումբի ղեկավարությունը պատրաստ է բաժանվել փորձառու պաշտպանից։ Ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բարսելոնան» կվաճառի մի շարք ֆուտբոլիստների։
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիային» 2։8 հաշվով պարտվելուց հետո 33-ամյա Պիկեն հայտարարել էր, որ պատրաստ է հեռանալ թիմից, որպեսզի խաղալու հնարավորություն ստանան երիտասարդները։