Գեղեցկության սրահ ու լավ ժամանակ ընկերների հետ. մեկ օր Իրինա Շեյքի կյանքից
Մոդել Իրինա Շեյքին լուսանկարել են Նյու Յորքի փողոցում։ Աստղը ոճային կերպարում շրջել է Վեսթ Վիլիջում. նա կարճ զգեստ է կրել, սեւ կաշվե բլեյզեր ու Dr. Martens-ի երկարաճիտներ։ Իրինայի հետ է եղել նրա ընկերը, որի հետ մոդելը մատնահարդարման է գնացել գեղեցկության սրահ։
Արդեն երեկոյան Շեյքն ընկերների ու գործընկերների հետ մեկնել է ռեստորաններից մեկը, ուր նրանք, դատելով Stories բաժնում արված հրապարակումներից, ուրախ ժամանակ են անցկացրել։