«Դրական ու լուսավոր». Լուսինե Թովմասյանը՝ դստեր հետ
«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում Լուսինեն պատկերված է դստեր՝ Արիանայի հետ։ Մայր ու դուստր ջերմ գրկախառնված են։ Երիտասարդ մայրիկը շորտ է կրում, վառ բլուզ եւ սպորտային կոշիկներ։ Հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել. «Լուսինե ջան ինչքան դրական ես ու լուսավոր»։
Ավելի վաղ Լուսինեն լուսանկար էր հրապարակել ամուսնու հետ։ Զույգը, որը մեծացնում է երկու երեխաներին՝ դստերն՝ Արիանային եւ որդուն՝ Ալեքին, ջերմ գրկախառնված էր։ «Շատ կարեւոր է, որ այսպիսի ընտանեկան հանգստի ժամանակ հայրիկները նույնպես լինեն շատ ակտիվ, մեզ հետ (երեխաների) հետ հավասար խաղան բոլոր խաղերը: Ես կասեի՝ այդ ժամանակ հանգիստն ավելի ուրախ ու հիշարժան է»,- գրել էր Լուսինեն։