Օզբիլիս․ Ապրես «Արարատ-Արմենիա», մի հայ չի խաղում (ֆոտո)
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը սոցցանցերում անդրադարձել է Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմին Կիպրոսի «Օմոնիայի» դեմ Չեմպիոնների լիգայի առաջին որակավորման փուլի խաղում։
Իսպանացի գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյան հայ ֆուտբոլիստի չի ընդգրկել մեկնարկային կազմում։
«Ապրես «Արարատ-Արմենիա», մի հայ չի խաղում»,- գրել է Օզբիլսը։
«Արարատ-Արմենիա»․ Ստեֆան Չուպիչ, Դավիդ Ումանես, Սերգեյ Վակուլենկո, Ալեմաո, Անժելու Մենեզեշ, Ալֆոնս Կոջո, Յոհան Գուֆրան, Մաիլսոն Լիմա, Ֆուրջել Նարսինգ, Լուիս Օգանա, Յուսուֆ Օտուբանջո։
«Արարատ-Արմենիա» - «Օմոնիա» զույգի հաղթողը երկրորդ փուլում կմրցի Վարշավայի «Լեգիայի» հետ, որը օգոստոսի 18-ին տանը 1։0 հաշվով հաղթել է Հյուսիսային Իռլանդիայի «Լինֆիլդին»։