ԵՄ-ն 53 միլիոն եվրո կհատկացնի բելառուս հասարակությանը՝ կրճատելով պետությանը տրվող օգնությունը
Եվրամիությունը որոշել է վերաբաշխել Բելառուսին ուղարկված միջոցները՝ հասարակությանը օգնելու համար, այլ ոչ թե պաշտոնական Մինսկին՝ գրում է eurointegration.com.ua-ը:
Այս մասին ԵՄ արտակարգ գագաթնաժողովից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:
ԵՄ-ն մտադիր է 53 միլիոն եվրո ուղղել Բելառուսի համար օգնության ծրագրերին, որոնք կապված չեն լինի պետության հետ:
«Մենք պատրաստ ենք ամեն կերպ աջակցել Բելառուսին Արևելյան գործընկերության միջոցով, բայց այժմ եկել է ժամանակը փոխելու առաջնահերթությունները և վերաբաշխելու ԵՄ ֆոնդերը, որոնք նախատեսված էին Բելառուսի իշխանությունների համար՝ ուղղելով դրանք բելառուս հասարակությանը և խոցելի խմբերին»,- պարզաբանել է ԵՀ նախագահը:
Ուրսուլա ֆոն դեր Լեյենի խոսքով՝ 2 միլիոն եվրո կգնա «աննախադեպ բռնությունների զոհերին և տուժածներին»: Եվս 1 միլիոն եվրո կհատկացվի Բելառուսում քաղաքացիական հասարակության և անկախ լրատվամիջոցներին աջակցելու համար:
Եվս 50 միլիոն ԵՄ կուղղի «կովիդ-ծրագրին»՝ աջակցելու հիվանդանոցներին, օրինակ ՝ անհրաժեշտ սարքավորումներ գնելու, ինչպես նաև աջակցելու փոքր և միջին բիզնեսին և բնակչության անապահով խավերին: