Մբապե․ ՉԼ-ի եզրափակիչում կնախընտրեի մրցել «Լիոնի» հետ
Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս եկած Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն նշել է, թե կիսաեզրափակիչի «Լիոն» - «Բավարիա» դիմակայությունից որ թիմի հետ կցանկանար մրցել վճռական խաղում։
«Իհարկե, ես կնախընտրեի հանդիպել «Լիոնի» հետ։ Եթե մենք ինքներս չգնահատենք Լիգա-1-ը, էլ ո՞վ կանի։ Եթե ստիպված լինենք մրցել «Բավարիայի» հետ, ոչ մի խնդիր, բայց ՊՍԺ - «Լիոն» ֆրանսիական եզրափակիչը առանձնահատուկ հմայք կունենար»,- Մբապեի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում ՊՍԺ-ն 3։0 հաշվով հաղթել է գերմանական «ՌԲ Լայպցիգին»։
«Լիոն» - «Բավարիա» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 19-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին