ԵՄ-ը հավելյալ 53 մլն եվրո կհատկացնի Բելառուսի ժողովրդին
ԵՄ-ը հավելյալ 53 մլն եվրո կհատկացնի Բելառուսի ժողովրդին՝ հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նա նշել է, որ Եվրահանձնաժողովը կվերաբաշխի եվրոպական օգնությունը, որպեսզի այն ուղղվի ոչ թե իշխանությանը, այլ ժողովրդին: