Կրեմլում Բելառուսին ռազմական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտություն դեռ չեն տեսնում
Կրեմլում Բելառուսին ռազմական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտություն դեռ չեն տեսնում: Այս մասին, ՌԲԿ-ի հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքով՝ ռազմական օգնության ցուցաբերման մասին պարտավորությունները, որոնք գրված են Հավաքական անվտանգության մասին պայմանագրում, վերաբերում են այն դեպքերին, երբ պայմանագրի մասնակից երկրի վրա արտաքինից հարձակում է կատարվել:
Նա նշել է, որ բելառուսիցներն ինքնուրույն կարող են լուծել խնդիրը, առանց արտաքին միջամտության:
Պատասխանելով հարցին, թե արդյոք ճիտշ են տեղեկությունները, որ Բելառուսի հետ սահմանին ռուսական ռազմական տեխնիկա է ուղարկվել, Պեսկովն ասել է, որ «ռուսական ռազմական տեխնիկան գտնվում է ՌԴ ողջ տարածքում, այդ պատճառով մեկնաբանության կարիք չկա»: