«Բարսելոնայի» նախագահը նշել է այն ֆուտբոլիստներին, որոնք չեն հեռանա ակումբից
Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն նշել է թիմի այն ֆուտբոլիստներին, որոնք ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում չեն հեռանա ակումբից:
««Բարսելոնան» որևէ դեպքում չի պատրաստվում հրաժարվել Տեր Շտեգենից, Լանգլեից, Սեմեդուից, Դե Յոնգից, Գրիզմանից և Մեսիից:
Առաջարկներ ստացել ենք կապված Դեմբելեի հետ, սակայն նա ևս կմնա ակումբում: Մենք դեռ հույսեր կապում ենք նրա հետ»,- Բարտոմեուի խոսքը փոխանցում է Sport.es-ը:
Ավելի վաղ իսպանական մարզական պարբերականները հայտնում էին, որ Լիոնել Մեսին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «Բավարիայից» կրած պարտությունից հետո որոշում է ընդունել հեռանալ «Բարսելոնայից»: