Մոսկվայում փոխհրաձգության ժամանակ հայ է սպանվել՝ ծնունդով Ախալքալաքի Կորխ գյուղից
Մոսկվայի հարավ-արեւմուտքում փոխհրաձգության ժամանակ հայ է սպանվել՝ ծնունդով Ախալքալաքի Կորխ գյուղից, հաղորդում է Jnews-ը:
Անցած գիշեր ակադեմիկոս Անոխինի փողոցում վեճ է սկսվել մեքենայի տիրոջ եւ բանվորների բրիգադի միջեւ: Տղամարդը մեղադրել է ճանապարհային 5 աշխատողներին նրանում, որ նրանք եզրաքարը դնելիս վնասել են իր մեքենան եւ կրակ է արձակել նրանց ուղղությամբ:
31-ամյա բանվոր Գ. Մակարյանն ազդի շրջանում վնասված է ստացել, նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Մյուս երիտասարդը՝ 32-ամյա Ն. Աթանյանը, տեղում մահացել է որովայնի շրջանում ստացած վնասվածքից: Երկու երիտասարդները Կորխ գյուղից են, նրանց վաղուց էին բնակություն հաստատել Ռուսաստանում Բելորեչենսկ քաղաքում:
Մարդասպանը թաքնվել է հանցանքի վայրից: Քրեական գործ է հարուցվել 3՝ «Սպանության», «Երկու կամ ավելի անձանց դեմ մահափորձի» եւ «Զենքի ապօրինի ձեռքբերման, տեղափոխման, վաճառքի, պահպանման կամ կրման» հոդվածներով: