ԵՄ առաջնորդները մտադիր են խստացնել Բելառուսի դեմ պատժամիջոցները․ եվրահանձնակատար
Եվրամիության առաջնորդները մտադիր են արտահերթ տեսակոնֆերանսի ժամանակ խստացնել Բելառուսի դեմ պատժամիջոցները, հայտարարել է արդյունաբերության հարցերով եվրահանձնակատար Թիերի Բրեթոնը։
«Միանգամայն ակնհայտ է, որ (Բելառուսում նախագահական ընտրությունների) ելքը չի համապատասխանում ժողովրդի ցանկությանը, տեղ է գտել անթույլատրելի բռնություն եւ չի պահպանվել օրենքի գերակայությունը։ Պատժամիջոցներն արդեն ընդունված են եւ այսօր ցերեկը, անկասկած, կխստացվեն»,- ասել է Բրեթոնը Europe 1 ռադիոյի հետ հարցազրույցում։