Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 210 դեպք․ գրանցվել է 5 մահ, որոնցից 4-ը՝ այլ պատճառով
Հայաստանում օգոստոսի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 210 նոր դեպք, ընդհանուր՝ 42056 դեպք: Ապաքինվել է 244 պացիենտ։
Արձանագրվել է մահվան 1 դեպք, ընդհանուր՝ 833 դեպք: Այս պահին փաստացի բուժում է ստանում 5748 պացիենտ:
Մեկ օրում արվել է 1906 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 188567 թեստ:
Գրանցվել է եւս 4 մահ այլ պատճառով, նման մահերի ընդհանուր թիվը՝ 249։