ՉԼ. «Լիոն» - «Բավարիա». Բուքմեյքերների կանխատեսումը
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում կհանդիպեն ֆրանսիական «Լիոնն» ու Մյունխենի «Բավարիան»:
Բուքմեյքերները հանդիպման ֆավորիտ համարում են Հանս Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմին, որի հաղթանակը ստացել է 1.20 գործակիցը: Ոչ ոքին ստացել է 7.50, «Լիոնի» հաղթանակը՝ 12.00 գործակիցը:
Օգոստոսի 19-ին անցկացվելիք հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի դիմակայությունները ևս անցկացվում են մեկ խաղով: Հաղթող թիմը դուրս կգա եզրափակիչ: