«Օմոնիային» հաղթելու դեպքում «Արարատ-Արմենիայի» մրցակիցը
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Կիպրոսի «Օմոնիային» հաղթելու դեպքում «Արարատ-Արմենիան» երկրորդ փուլում կմրցի Վարշավայի «Լեգիայի» հետ:
Առաջին փուլում «Լեգիան» նվազագույն հաշվով հաղթանակ է տարել Հյուսիսային Իռլանդիան ներկայացնող «Լինֆիլդի» նկատմամբ:
«Արարատ-Արմենիա» - «Օմոնիա» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 19-ին Երևանի ժամանակով 19:00-ին:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի դիմակայություններն անցկացվում են մեկ խաղով: