«Օմոնիայի» մարզումը Ավանի ակադեմիայում (ֆոտո)
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Արարատ-Արմենիայի» մրցակից Կիպրոսի «Օմոնիան» օգոստոսի 18-ին Երևան ժամանելուց հետո մարզում է անցկացրել Ավանի ակադեմիայում:
«Օմոնիայի» մամուլի ծառայությունը լուսանկարներ է հրապարակել մարզումից:
Օգոստոսի 19-ին Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում կայանալիք խաղը կմեկնարկի ժամը 19:00-ին: Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել ռումինացի Սեբաստիան Կոլցեսկուն, որին եզրերում կօգնեն իր հայրենակից Ռադու Գինգուլեցը և բելառուս Անտոն Գուսևը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի դիմակայություններն անցկացվում են մեկ խաղով: «Օմոնիային» հաղթելու դեպքում հայկական ակումբը կմրցի «Լեգիա» (Լեհաստան) - «Դրիտա» (Կոսովո)/«Լինֆիլդ» (Հյուսիսային Իռլանդիա) զույգի հաղթողի հետ: