Սիրիայում պայթյունից ռուս գեներալ է զոհվել
Ազգությամբ ռուս ռազմական ոլորտի ավագ խորհրդական, գեներալ-մայորը զոհվել է Սիրիայում ավտոշարասյունը պայթեցնելու հետևանքով։
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը:
Ռուս և թուրք զինվորականները պարեկություն են իրականացնում Մ-4 մայրուղու վրա։
Բացի այդ, տուժել է ևս երկու զինծառայող, ովքեր նույնպես Ռուսաստանից են։ Միջադեպը տեղի է ունեցել Դեյր էզ Զորի մոտակայքում մարդասիրական ակցիայի անցկացումից հետո շարասյան վերադարձի ճանապարհին: Գործարկվել է ինքնաշեն պայթուցիկ սարք։
Գեներալ-մայորին շտապ տարհանել և բժշկական օգնություն են ցուցաբերել, սակայն նրան փրկել չի հաջողվել։ Նրան հետմահու կպարգևատրեն։
ՊՆ-ում խոստացել են ցուցաբերել անհրաժեշտ ողջ օգնությունը զոհվածի ընտանիքին: