Ռոնալդ Կումանը ժամանեց Բարսելոնա (ֆոտո)
Նիդերլանդների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը օգոստոսի 18-ին ժամանել է Բարսելոնա, տեղեկացնում է The Guardian-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ 57-ամյա մասնագետը ժամանելուց հետո հանդիպում կունենա «Բարսելոնայի» ղեկավարության հետ և պաշտոնապես կնշանակվի ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում:
Ավելի վաղ «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոեմուն հայտարարել էր ակումբի գլխավոր մարզիչ Էնրիկե Սետիեն պաշտոնանկության մասին:
Կումանը Հոլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցնում է 2018 թվականի փետրվարից: 1989-1995 թվականներից նա եղել է «Բարսելոնայի» խաղացող, իսկ 1998-2000-ին ընդգրկված է եղել կատալոնական թիմի մարզչական շտաբում։