Պիրլոն համոզել է Ռոնալդուին, որ նա կմնա թիմի առանցքային խաղացողը
«Յուվենթուսի» նոր գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ քննարկել է ֆուտբոլիստի հետագա կարիերան:
CalcioNews-ը, հղելով La Gazzetta dello Sport-ին, գրում է, որ 41-ամյա Պիրլոն և 35-ամյա Ռոնալդուն հեռախոսազրույց են ունեցել: Զրույցի ընթացքում մարզիչը հավաստիացրել է խաղացողին, որ վերջինս շարունակում է մնալ «Յուվեի» առանցքային խաղացողը, և ակումբը մտադիր չէ վաճառել նրան և կարգելափակի տրանսֆերային ցանկացած հարցում: