Պուտին. այս տարի Ռուսաստանում տնտեսության անկումն ավելի քիչ կլինի, քան շատ այլ երկրներում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ այս տարի Ռուսաստանում տնտեսության անկումն ավելի քիչ կլինի, քան շատ այլ երկրներում: Այս մասին նա ասել է «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Անկումը շատ ավելի քիչ կլինի, քան այլ երկրներում, այդ թվում՝ եվրոպական երկրներում»,-ասել է Պուտինը:
«Վաղ թե ուշ այս իրավիճակը կանցնի, եւ համաշխարհային տնտեսությունը կաճի, ռուսական տնտեսությունը նույնպես»,-հույս է հայտնել ՌԴ նախագահը:
Պուտինը խնդրել է Սեչինին պատմել, թե ինչպես է ընթանում ընկերության զարգացման ծրագրերի իրականացումը: