Կումանը մեկնաբանել է «Բարսելոնան» գլխավորելու մասին լուրերը
Ֆուտբոլի Հոլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է կատալոնական «Բարսելոնան» գլխավորելու մասին լուրերը:
«Ես կցանկանայի տեղափոխվել «Բարսելոնա», սակայն այս պահին չեմ կարող ասել ավելին: Դեռ չկա հստակություն: Սակայն, հիմա պահն է, երբ ես կցանկանայի վերադառնալ»,- 57-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է NOS-ը:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ հոլանդացի մասնագետն արդեն համաձայնություն է հասել կատալոնական ակումբի ղեկավարության հետ:
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր էր Էնրիկե Սետիենի պաշտոնանկությունից հետո:
Ռոնալդ Կումանը Հոլանդիայի հավաքականը գլխավորում է զբաղեցնում է 2018 թվականի փետրվարից: 1989-1995 թվականներից նա հանդես է եկել «Բարսելոնայում», իսկ 1998-2000-ին ընդգրկված է եղել կատալոնացիների մարզչական շտաբում։