ԵՄ-ն քննարկում է Բելառուսում ընտրությունների հետ կապված մի շարք անձանց դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը․ Իսպանիայի ԱԳՆ
Եվրամիությունը քննարկում է Բելառուսի նախագահական ընտրություններում բռնության եւ կեղծումների հետ կապված մի շարք բելառուսցիների դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը, հայտարարել է Իսպանիայի ԱԳ նախարար Արանչա Գոնսալես Լայան։
Նա նշել է, որ ԵՄ երկրների առաջնորդները Բելառուսում իրավիճակը քննարկելու են չորեքշաբթի, հայտնում է Reuters-ը։
«Մենք Եվրոպայում կարծում ենք, որ պատժամիջոցների համար պատճառներ կան, ընդ որում՝ ոչ թե երկրի կամ երկրի քաղաքացիների դեմ, այլ անձանց դեմ, որոնք հրահրել են բռնություն կամ ընտրական գործընթացի կեղծում»,- Իսպանական ռադիոյին հետ հարցազրույցում հայտարարել է Իսպանիայի ԱԳՆ ղեկավարը։