«Լայպցիգ» - ՊՍԺ. Բուքմեյքերների կարծիքը
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում կհանդիպեն ֆրանսիական ՊՍԺ-ն ու գերմանական «Լայպցիգը»:
Լիսաբոնում կայանալիք խաղում բուքմեյքերական գրասենյակները ֆավորիտ են համարում ֆրանսիական ակումբին, որի հաղթանակը գնահատվում է 1.72 գործակցով: Գերմանական ակումբի հաղթանակը ստացել է 4.20 գործակից, իսկ ոչ ոքին՝ 4.20:
Օգոստոսի 18-ին անցկացվելիք հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի դիմակայությունները ևս անցկացվելու են մեկ խաղով: Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն Մյունխենի «Բավարիան» ու ֆրանսիական «Լիոնը»: