Թրամփը հայտնել է, որ ներելու է մի «շատ կարեւոր» մարդու
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այսօր ներելու է մի «շատ, շատ կարևոր» մարդու, հայտնում է Reuters-ը։
Ընդ որում՝ ԱՄՆ նախագահը նշել է, որ խոսքը Էդվարդ Սնոուդենի կամ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի մասին չէ։
«Ներվելու է շատ, շատ կարեւոր մեկը»,- ասել է նա լրագրողներին։
Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ կքննարկի Էդվարդ Սնոուդենի հնարավոր ներման հարցը։