Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 145 նոր դեպք․ մահացել է 8 պացիենտ
Հայաստանում օգոստոսի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 145 նոր դեպք, ընդհանուր՝ 41846 դեպք: Ապաքինվել է 327 պացիենտ։
Արձանագրվել է մահվան 8 դեպք, ընդհանուր՝ 832 դեպք: Այս պահին փաստացի բուժում է ստանում 5787 պացիենտ:
Մեկ օրում արվել է 1067 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 186661 թեստ:
Գրանցվել է եւս 1 մահ այլ պատճառով, նման մահերի ընդհանուր թիվը՝ 245։