«Մանչեսթեր Սիթին» կտեղադրի Դավիդ Սիլվայի արձանը
«Մանչեսթեր Սիթին» 2021 թվականին «Էթիհադ» ստադիոնի տարածքում կտեղադրի թիմից հեռացած 34-ամյա իսպանացի կիսապաշտպան Դավիդ Սիլվայի արձանը։
«Դավիդ Սիլվայի արձանը մշտապես կհիշեցնի այն հրաշալի պահերը, որոնք նա մեզ նվիրել է հրաշալի ֆուտբոլիստի եւ մեր ակումբի ներշնչող դեսպանի դերում»,- մանչեսթերյան ակումբի տնօրենների խորհրդի ղեկավար Հալդուն Ալ-Մուբարաքի խոսքը մեջբերում է BBC-ն։
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան «Մանչեսթեր Սիթիում» անցկացրել է նախորդ 10 տարին՝ մասնակցելով 436 հանդիպման, խփելով 77 գոլ եւ կատարելով 140 գոլային փոխանցում։ Նա մանչեսթերյան թիմի հետ նվաճել է 14 տիտղոս։