Պիրլոն Ռոնալդուին վստահեցրել է, որ նա կմնա «Յուվենտուսի» առանցքային խաղացողը
Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվելուց հետո 41-ամյա իտալացի Անդրեա Պիրլոն հեռախոսազրույց է ունեցել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ եւ նրան վստահեցրել, որ կմնա թիմի առանցքային խաղացողի դերում, հաղորդում է gazetta.it-ը։
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում ֆրանսիական «Լիոնի» արգելքը չհաղթահարելուց եւ «Յուվենտուսում» Պիրլոյի նշանակումից հետո իտալական եւ ֆրանսիական մամուլը գրել էր, որ 35-ամյա Ռոնալդուն կարիերան կշարունակի Փարիզի ՊՍԺ-ում։
Հիշեցնենք, որ մարզչական աշխատանքի փորձ չունեցող Պիրլոն փոխարինել է իտալացի Մաուրիցիո Սարիին։